Իրանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ
 |azatutyun.am|
13:09 - 12 սեպտեմբերի, 2022

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Իրանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը ՄԱԿ-ի միջուկային կազմակերպության հետ, սակայն գործակալությանը կոչ է արել՝ «չենթարկվել Իսրայելի ճնշմանը» Թեհրանի միջուկային գործունեության վերաբերյալ:

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանաանիի այսօրվա մեկնաբանությունները հնչում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ/ՄԱԳԱՏԷ) առանցքային հանդիպումից առաջ։

Իրանը նաև տեղեկացրել էր, որ նոր անօդաչու թռչող սարք է ստեղծել, որը, ըստ նրա, կարող է թիրախավորել Իսրայելի քաղաքները:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարման խորհրդի նիստը նախատեսված է այսօր ՝ Իրանի միջուկային զենքը սահմանափակելու համար 2015 թվականի համաձայնագիրը փրկելու շարունակական ջանքերի պայմաններում:

Հունիսին ԱԷՄԳ-ը դատապարտեց Իրանին ուրանի հետքերի համար, որոնք հայտնաբերվել էին երեք չհայտարարված տեղերում:

Միջազգային գործակալությունը պնդում է, որ Իրանն այդ հարցով մինչ օրս համոզիչ պարզաբանումներ չի ներկայացրել և որ պատրաստ է փակել հետաքննությունը, եթե Թեհրանից պաշտոնական բացատրություն ստանա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել