news.am։ Ես չեմ կարծում, որ դա խոշոր չափի պարգեւատրումներ էին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 27-ին, Քաղաքացու օրվա միջոցառումների ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ քաղաքապետարանի աշխատակիցների խոշոր պարգեւատրումները լուրջ դժգոհություն էին առաջացրել հանրության շրջանում:
«Երեւան քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք լուծվում են եւ քաղաքացիները չեն նկատում։ Բայց այն, որ տարբեր պրոցեսներ են տեղի ունենում եւ խնդիրներ չի առաջանում, դա չի նշանակում, որ քաղաքապետարանում աշխատանքներ չեն ընթանում։
Մարդիկ աշխատում են: 2018-ի առաջին եռամսյակում եղել է 16 հազար դիմում, իսկ 2019-ին՝ 25 հազար: 9 հազարով ավելացել են դիմումները, որոնց անհրաժեշտ է պատասխաններ տալ: Քաղաքապետարանի աշխատակից պետք է գնա, տեղում ծանոթանա խնդրին, որպեսզի կարողնանաք քաղաքացուն պատասխանել»,– ասաց Հրաչյա Սարգսյանը:
comment.count (0)