Հաստատված 49 զոհ ունենք, բայց սա վերջնական թիվ չէ․ Նիկոլ Փաշինյան
11:35 - 13 սեպտեմբերի, 2022

Հաստատված 49 զոհ ունենք, բայց սա վերջնական թիվ չէ․ Նիկոլ Փաշինյան

Կեսգիշերին, ըստ էության, Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակողական գործողություններ են ձեռնարկել ՀՀ ուղղությամբ, 4 ուղղություններով, հետագայում ևս 2-3 ուղղություն է ավելացել։ Այս մասին ԱԺ նիստին իրավիճակը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե այդ գործողությունները եղել են պատասխան Հայաստանի կողից ինչ-որ սադրանքների, բայց պետք է միանշանակ արձանաագրենք, որ այդ տեղեկությունը բացարձակապես կեղծ է և սուտ։

Այս պահին 49 զոհ ունենք՝ հաստատված ՊՆ կողմից, բայց այդ թիվը վերջնական չէ։

Մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է։ Երկու ուղղություններով Ադրբեջանի հարձակումները շարունակվում են։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԽ նիստի ընթացքում որոշում է կայացվել դիմել ՀԱՊԿ-ին, և այդ դիմումի կապակցությամբ այժմ տեղի է ունենում ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստ։

Բոլոր այն պդնումները, թե Հայաստանի ԶՈՒ-ն դիմել են ինչ-որ սադրանքների, և Արդեջանի գործողությունները եղել են՝ ի պատասխան հայկական ԶՈՒ գործողությունների, բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում։ Վերջին օրերին ադրբեջանական կողմն անընդհատ, էսպես ասած, տեղեկատվական պատերազմի ժանրով տեղեկություններ էր տարածում՝ իբր Հայաստանի ԶՈՒ կողմից ձեռնարկված հարձակումների վերաբերյալ, ՊՆ-ն, բնականաբար հերքում էր այդ ամեն ինչը, որովհետև դա իրականության հետ որևէ աղերս չուներ»,- հայտարարեց Փաշինյանը։

Ինչ է տեղի ունենում  և ինչու է տեղի ունենում։ Նախ, առաջինը կապված է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի հետ։  Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Ադրբեջանի առաջարկած 5 կետերի և Հայաստանի պատասխանի մասին․

«Սկզբում թվում էր՝ կա թեմայի շուրջ ըմբռնում, այց հընթացս և մասնավորապես վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվեց և պարզաբանվեց, որ այնուամենայնիվ, Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցությունները վարել նաև մեր ներկայացրած սկզբունքների հիման վրա։ Հիշում եք, որ այդ սկզբունքների մեջ կային մի քանի կետեր․ դրանցից մեկը 2020 թ․ նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի  և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների սկզբունքների պահպանումն էր։ Հաջորդ կարևոր կետը վերաբերում էր ԼՂ ժողովրդի անվտանգությանը, իրավունքներին և դրանից բխող կարգավիճակին։

Ըստ էության, Ադրբեջանի դիրքորոշումը, որն արտահայտվում է կամ արտահայտվել է բանակցային գործընթացում, հետևյալն է․ նրանք ասել են, որ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել Ղարաբաղի հարցը, որովհետև իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ առնվազն դա Ադրբեջանի ներքին հարցն է, ներքին խնդիրն է, և իրենք չեն ուզում այդ հարցը քննարկել ՀՀ-ի հետ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել