Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պահպանեն հրադադարի ռեժիմը. Ժոզեպ Բորել

 |armenpress.am|
17:00 - 13 սեպտեմբերի, 2022

Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պահպանեն հրադադարի ռեժիմը. Ժոզեպ Բորել |armenpress.am|

armenpress.am: ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի վերաբերյալ, ընդգծելով, որ բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն  իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է

«Վերջին ժամերին լուրջ մարտեր են տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, հաղորդվում է՝ կան մարդկային կորուստներ։ Ռազմական գործողությունները դադարեցնելը և վերադառնալը բանակցային սեղանի շուրջ չափազանց կարևոր է։ Բոլոր ուժերը պետք է հետ քաշվեն  իրավիճակի սրացումից առաջ զբաղեցրած դիրքեր և պետք է պահպանեն հրադադարի ռեժիմը։

Նախագահ Միշելը կապ է հաստատում երկու երկրների առաջնորդների հետ։ Ես այսօր զրուցելու եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ։ ԵՄ-ն հանձնառու է շարունակել հանդես գալ որպես «ազնիվ միջնորդ» Հայաստանի և Ադրբեջանի միջև և օգնել հասնելու անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու ընդհանուր նպատակին՝  ի շահ նրա բոլոր  ժողովուրդների:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անհապաղ կմեկնի երկու երկրներ՝ աջակցելու լարվածության լիցքաթափմանը և քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև բրյուսելյան երկխոսության գործընթացի հաջորդ քայլերը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել