Պուտինը սեպտեմբերին 16-ին Սամարղանդում հանդիպելու է Ալիևին

 |factor.am|
18:44 - 13 սեպտեմբերի, 2022

Պուտինը սեպտեմբերին 16-ին Սամարղանդում հանդիպելու է Ալիևին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-16-ը կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սեպտեմբերի 15-ին Պուտինը հանդիպելու է Ժապարովին (Ղրղզստանի նախագահ), Բերդիմուհամեդովին (Թուրքենստանի նախագահ), Սի Ցզինպինին (Չինաստանի նախագահ), եռակողմ ֆորում է լինելու՝ ՌԴ-Չինաստան-Մոնղոլիա, Միրզոևի հետ հանդիպում: Սեպտեմբերի 16-ին՝ Նարենդրա Մոդի (Հնդաստանի նախագահ), Ռեջեփ Թայիփ Էրդողան (Թուրքիա), Իլհամ Ալիև(Ադրբեջան)»,- ասել է Ուշակովը։ Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հրավիրված է մասնակցելու ՇՀԿ գագաթնաժողովին։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել