Դեսպան Աշոտ Սմբատյանը վրացական կողմին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորեց Ա.Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ արդյունավետ գործունեություն մաղթելով Վրաստանում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ՀՀ Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև ձևավորված ակտիվ համագործակցությանը։

Դեսպան Սմբատյանը վրացական կողմին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով