Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների հարձակումից անմիջապես հետո Ջերմուկում ձևավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք պատրաստակամություն են հայտնել միանալ դիրքերում կանգնած զինվորներին:
«Ջերմուկը չենք լքել ոչ մի րոպե, և անհրաժեշտության դեպքում բոլորս պատրաստ ենք պայքարելու մեր հայրենիքի, մեր հող ու ջրի համար:
Կոչ եմ անում սեփական նախաձեռնությամբ դիրքեր չբարձրանալ, հետևել համայնքապետարանի և ՊՆ ցուցումներին»,- հայտնել է Արսենյանը:
comment.count (0)