ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․
«Զրուցել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և փոխանցել, որ ԱՄՆ-ը հորդորում է անհապաղ դադարեցնել Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական գործողությունները»։
Ավելի վաղ Բլինքենը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ:
comment.count (0)