Գուտերեշը կոչ է անում կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը մարելու ուղղությամբ
 |azatutyun.am|
21:22 - 13 սեպտեմբերի, 2022

Գուտերեշը կոչ է անում կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը մարելու ուղղությամբ |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ քայլեր ձեռնարկել սահմանային լարվածությունը թուլացնելու համար։

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է սահմանին վերսկսված բախումների մասին հաղորդումներով։ Անտոնիո Գուտերեշը կոչ է անում կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը մարելու ուղղությամբ, առավելագույն զսպվածություն ցուցաբերել և առկա բոլոր հարցերը լուծել երկխոսության և առկա ձևաչափերի միջոցով», - այսօր ասել է նրա խոսնակը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև հորդորել է հավատարիմ մնալ ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններին և իր աջակցությունը հայտնել տարածաշրջանում միջնորդական բոլոր ջանքերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել