Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տալու հնարավորությունը |azatutyun.am|
11:32 - 27 ապրիլի, 2019

Մոսկվան դիտարկում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տալու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան դիտարկում է ոչ միայն Դոնբասի, այլև Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին արագացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տալու հնարավորությունը:

Պուտինը փաստել է, որ միայն Դոնբասի բնակիչներին այս արտոնությունն ընձեռելու համար անհրաժեշտ է առաջիկա տարիներին բյուջեից մոտ 100 միլիարդ ռուբլի տրամադրել: - «Դա ինքնաբուխ որոշում չէր, մենք ամեն ինչ հաշվարկել ենք»,- ասել է Ռուսաստանի նախագահը:

Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին, Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որով պարզեցվում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Լուգանսկի ու Դոնբասի բնակիչներին Ռուսաստանի անձնագիր տրամադրելու կարգը:

Ուկրաինան խստորեն քննադատել էր Մոսկվայի այս քայլը, այն որակել որպես «Դոնբասի օկուպացման անձնագրային փուլ» և կոչ արել Արևմուտքին է՛լ ավելի խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել