Ազգային ժողովը ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը
10:41 - 14 սեպտեմբերի, 2022

Ազգային ժողովը ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Ազգային ժողովը 67 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Հիշեցնենք, որ  «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի նախագիծը շրջանառության մեջ էր դրվել 2022 թվականի ապրիլ ամսին։ 

Օրենքի նախագծով սահմանվում է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը՝ 21 տարեկան, չեղարկվում է զենք ձեռք բերելու համար նախատեսված որսորդմիության անդամ լինելու պարտադիր պահանջը, սահմանվում են զենք ձեռք բերելու պարտադիր քննական կարգի հիմքերը, չեղարկվում է փամփուշտների քանակի սահմանափակումը և այլն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել