ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների հետ հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով ադրբեջանական ուժերի կողմից ռազմական գործողությունների սրումը Հայաստանի հարավում:
«Նախագահ Ալիևը նույն մահացու հարձակումներն է իրականացնում ինքնիշխան Հայաստանի տարածքի վրա՝ արդարացում փնտրելով 2020 թվականի ԼՂ պատերազմից ի վեր՝ իր շարունակական թշնամանքի և հարձակումների համար և ստիպելով Հայաստանին տեղի տալ իր տարածքային անհիմն պահանջներին։ Համաշխարհային առաջնորդները չպետք է ձեռքերը ծալած նստեն և կեղծ երկիմաստ հայտարարություններ անեն երկու կողմերի միջև։ Այս հակամարտությունում կա միայն մեկ ագրեսոր, որին պետք է կանգնեցնել։ Մենք հորդորում ենք Բայդենի վարչակազմին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանի ագրեսիան և վերջապես պատասխանատվության ենթարկելու Ալիևին իր ապակայունացնող գործողությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ:
comment.count (0)