Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին
14:16 - 14 սեպտեմբերի, 2022

Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության կապակցությամբ՝ նշելով, որ ԵՄ ղեկավարությունը մշտական ​​կապի մեջ է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։ 

«Իլհամ Ալիևը նշել է, որ լայնածավալ սադրանքն իրականացրել է Հայաստանը, և ընդգծել, որ դրա ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը աջակցում է խաղաղության օրակարգին՝ որպես Բրյուսելում անցկացված քննարկումների շարունակություն:

Իլհամ Ալիևը հավելել է, որ չնայած Ադրբեջանը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր իրավիճակը կայունացնելու և լարվածությունը թուլացնելու համար, Հայաստանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը»,- նշված է հաղորդագրության մեջ; 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել