Բախումներ են տեղի ունեցել ղրղզ-տաջիկական սահմանին
14:49 - 14 սեպտեմբերի, 2022

Բախումներ են տեղի ունեցել ղրղզ-տաջիկական սահմանին

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահները սեպտեմբեր 14-ին փոխադարձ կրակոցներ են արձակել, հայտնել են երկու կողմերի պաշտոնյաները, գրում է Ռոյթերսը:

Բախումները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանային անվտանգության մարմնի նիստի նախօրեին և Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտերի ֆոնին, սկսվել են այն բանից հետո, երբ ղրղզ սահմանապահները տաջիկներին մեղադրել են սահմանի  չսահմանագծված հատվածում դիրքեր գրավելու մեջ։

Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանային հարցերի շուրջ կռիվները հաճախակի են և անցյալ տարի գրեթե հանգեցրել են համակողմանի պատերազմի՝ նախկին խորհրդային հանրապետությունների միջև:

Տաջիկական կողմի հայտարարության մեջ ասվում է, որ ղըրղզ սահմանապահները հրազենից և ականանետից անկանոն կրակ են բացել իրենց դիրքի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Ղրղզստանը հայտնել է, որ իրենց կողմից երկու զինծառայող վիրավորվել է, և ևս երկու միջադեպ է տեղի ունեցել սահմանային տարբեր շրջաններում, թեև երեք փոխհրաձգությունները տեղի են ունեցել Բատկեն շրջանի երկայնքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել