factor.am: Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Իրանի ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության կապակցությամբ ու հայտարարել, որ տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության։
Նրա խոսքով՝ Իրանի համար կարևոր է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգային սահմանների անխախտելիությունը։
«Թեհրանը հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու օգտին և պատրաստ է օգնել այդ հարցում»,- ասել է Աբդոլլահիանը։
comment.count (0)