ԱԺ հարցուպատասխանին «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը։ Փաշինյանը, ի պատասխան կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյուքններից։
«Շատ տարօրինակ բան եմ հիմա ասում, հասկանում եմ՝ շատ մանրամասներ չեմ կարող ասել, պետք է արձանագրեմ, որ ինչքան էլ մենք երջանիկ չենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում դրա դրույթները ի չիք դարձնելու համար։
Առաջինը, որ կա Լեռնային Ղարաբաղ, երկրորդը, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում և ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի, պաշտպանության գծի, Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև կապ ապաովելու համար։ Այս երեք դրությները ունեն անկյունաքարային նշանակություն ունեն։ Եվ Ադրբեջանը պայքարում է դրանց դեմ։ Իր դիրքորոշումներում Ադրբեջանը որոշակիորեն խճճվել է»,- նշեց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ թեև գուցե կոպիտ հնչի, բայց մենք դիրքի խնդիր չենք լուծում ընդհանրապես։
«Մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է, և ագրեսորը Հայաստանի տարածքից պետք է դուրս գա։ Հայաստանի տարածքը այն տարածքն է, որի վրա ՀՀ-ն հռչակել է անկախություն։ Դա Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է։ Եթե այդ գիծը չի ճանաչում Ադրբեջանը, այլ հարց է»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը անդրադարձավ նաև կամավորական ջոկատներին ու նշեց․
«Ակնհայտ է, որ նրանք առյուծի նման կռիվ են տալիս, և ուզում եմ Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի անունից երախտագիտության, շնորհակալության և գնահատանքի խոսք ասել, մարդկանց, որոնք, զենքը ձեռքին, պաշտպանում են իրենց հայրենիքի ինքնիշխանությունը, անկածությունը, տարածքային ամբողջականությունը, և փառք ընկած հերոսներին»,- տնդգծեց վարչապետը։
Փաշինյանը նաև պատասխանեց հարցին, թե որոնք են մեր գործնական քայլերը մեր կարմիր գծերը պահելու համար։
Վարչապետը հիշեցրեց զորքերի հայելային հետքաշման առաջարկի մասին։
«Երեկ ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ առաջարկություն է հնչել դիտարկելու դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում ՀՀ-ի և Արդբեջանի միջև միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։ Կարծում եմ՝ սա առաջիկայում պետք է լինի մեր գործնական խնդիրներից մեկը։
Մենք օգտագործելու ենք մեր բոլոր քաղաքական, դիվանագիտական միջոցները ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար։ Ցանկալի է րոպե առաջ դադարեցնել ռազմական գործողությունները, բայց, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեն դադարում, և մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը բոլոր հնարավոր ուղղություններով այս խնդիրը լուծելու համար։
Նաև միջազգային հանրության հետ մեր աշխատանքը սերտացնելով։ Շատ կարևոր է միջազգային ճիշտ պատկերացում ձևավորելը տեղի ունեցողի վերաբերյալ։ Այս առումով երեկվա նիստը բավական արդյունավետ էր»,- նշեց Փաշինյանը։
comment.count (0)