Դմիտրի Մեդվեդևը Երևան է այցելում հագեցած օրակարգով |armtimes.com|
17:14 - 26 ապրիլի, 2019

Դմիտրի Մեդվեդևը Երևան է այցելում հագեցած օրակարգով |armtimes.com|

armtimes.com: ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ապրիլի 29-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևան կայցելի հագեցած օրակարգով: Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ այս մասին նշեց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Տիմուր Մաքսիմովը, ով պատվիրակության կազմում է լինելու:

«Ապրիլի 29-ին և 30-ին կանցկացվի երկու միջոցառում: Առաջին օրը նախատեսված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստն փոխվարչապետերի մասնակցությամբ, իսկ ահա երկրորդ օրը կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Երկու միջոցառումները հաջորդում են միմյանց, ինչը հնարավորություն կտա արագ արձագանքել հարցերին: Օրակարգը հագեցած է, հարցերը բավական շատ են»,-  ասաց Տիմուր Մաքսիմովը: Նախատեսված միջոցառումներին քննարկման օրակարգում տասնյակից ավելի հարցեր են, որոնցից փոխնախարարն առանձնացրեց մի քանիսը: Նա տեղեկացրեց, որ քննարկումների բավական մեծ հատված նվիրված է միության միջազգային ակտիվությանը:

«Ինչպես գիտեք, ԵԱՏՄ-ն մի քանի ուղղություններով բանակցություններ է անցկացնում՝ կապված ազատ տնտեսական գոտու հարցերի հետ: Մասնավորապես, սպասվող միջոցառումներին կլսենք Սինգապուրի և Սերբիայի հետ տարված բանակցությունների առաջընթացի վերաբերյալ զեկույցը»,-ասաց փոխնախարարը:

Նախատեսված են քննարկումներ՝ նվիրված տնտեսության մի քանի ճյուղերին, մասնավորապես, գյուղատնտեսությանը: Ինչպես նաև անդրադարձ կկատարվի ներքին շուկայում չհասկացված հարցերին ու առկա խնդիրներին: Դրանից բացի, քննարկվելու է ապրանքների շրջանառության հսկողության նպատակով հետագծելիության հարցը:

«Ես ուզում եմ ընդգծել, որ այս միջոցառումներն իրականացվում են երկրների ղեկավարների մասնակցությամբ մայիսին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի նախօրեին: Խորհրդանշական է, որ այս տարի լրանում է միության ստեղծման հինգ տարին և, հենց այս տարի այն նախագահում է Հայաստանը»,-ասաց Տիմուր Մաքսիմովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել