Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին․ ՊՆ
19:02 - 14 սեպտեմբերի, 2022

Հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին․ ՊՆ

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը քիչ առաջ հայտնեց, որ ժամը 18:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբնեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ 
«Ժամը 15:00-ից 17:00-ն ընկած հատվածում Սոթքից մինչև Գորիս ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որի ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը։ 16:40-ի սահմաններում հրթիիռահրետանային հարվածներ են հսացվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս պահին այն մարվել է։

Ժամը 17։00-ից նշված ուղղությամբ թշնամու հռթիռահրետանային հարվածների ինտեսիվությունը թուլացել է։ ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները՝ թշնամուն համարժեք պատասխանելու համար»։

Նա նշեց, որ այս պահին հաստատված զոհերի թիվը 105 է,Վիրավորների մասին տեղեկություններ ստանալու համար գործում է ՊՆ թեժ գծի 1-28 հեռախոսահամարը։

ՊՆ-ն կշարունակի պարբերաբար հանդես գալ իրադրութան զարգացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել