Ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության ու կենսական անփոխարինելի հանրային ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային մարդասիրական իրավունքով արգելված արարքներ են, սակայն դրանք շատ ծանոթ ձեռագրով շարունակվում են արդեն երկրորդ օրը։ Այս մասին գրել է ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը։
«Այսօր Ջերմուկ քաղաքում քաղաքացիական բնակչության թիրախավորման մասին մեր հավաքած փաստերը կրկնում են երեկ ու այսօր Սոթքում, Կութում, Ազատում, Ներքին Հանդում, Ակներում, Վերիշենում և այլ համայնքներում ադրբեջանական զինված ուժերի կողմից դրսևորվող գործելակերպը։
Այս համատեքստում կարևոր կանխարգելիչ նշանակություն ունի մարդու իրավունքների մշտադիտարկման կամ առաջմղման միջազգային մանդատ ունեցող կազմակերպությունների ու դերակատարների կողմից փաստերի վերաբերյալ հանրային հստակ արձագանքը։ Ուստի, այսօր ևս միջազգային շփումներիս ընթացքում կոչ եմ արել գործընկերներիս աշխարհաքաղաքական իրադարձությունների թոհուբոհի մեջ տեսնել, պաշտպանել ու առաջ մղել հարձակման ներքո գտնվող մարդկանց ու նրանց հիմնարար իրավունքներն ու ազատությունները։
Ստորև լուսանկարներ Ջերմուկ, Վերիշեն, Ակներ համայնքներից»,-գրել է նա։
comment.count (0)