Կալանքից ազատ արձակված ՊՎԾ պաշտոնյաներից մեկն աշխատանքից ազատման դիմում է գրել |news.am|
17:51 - 26 ապրիլի, 2019

Կալանքից ազատ արձակված ՊՎԾ պաշտոնյաներից մեկն աշխատանքից ազատման դիմում է գրել |news.am|

news.am: Ապրիլի 25–ին կալանավայրից ազատ արձակված Պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը աշխատանքից ազատման դիմում չի գրել։ Այս մասին հայտնեցին ՊՎԾ–ից։ Փոխարենն աշխատանքից ազատման դիմում է գրել նրա ղեկավարած վարչության աշխատակից Գեւորգ Խաչատրյանը, որը նույնպես վերջերս է կալանքից ազատվել։

Հիշեցնենք, որ երեկ կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն ասել էր, որ Ադյանն ամենայն հավանականությամբ աշխատանքից ազատման դիմում կգրի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել