Ազգային ժողովի դիմաց այս պահին բողոքի ակցիա է իրականացվում։ Մասնակիցները պահանջում են պատգամավորներից՝ անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։
5165 ազգային պահպանողական շարժում կուսակցության ղեկավար Կարին Տոնոյանըը իր ելույթում նշեց, որ պատգամավորները ասում էին՝ եթե հրապարակներում մեծ զանգված լինի, ապա նրանք անվստահություն կհայտնեն Փաշինյանին։
«Ժողովրդի մեծ մասը ձեզ ընտրել է, որ նիկոլը չընտրվի, այնպես որ եկեք այստեղ և կատարեք ժողովրդի կամքը, եկեք այստեղ, ստորագրեք այդ անվստահության թուղթը»։ Նշենք, որ այս պահին Ազգային ժողովի դիմաց են նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների որոշ պատգամավորներ։
Նշենք, որ բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև կառավարության շենքի դիմաց, այն քիչ առաջ ավարտվել է։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)