ԱԺ դիմաց ընթացող բողոքի ակցիայի ընթացքում ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ պատմական պահ է, օրհասական վիճակ է։
«Պետք են ճիշտ քայլերով գործողություններ։ Երկու ընդդիմադիր խմբակցությունների 35 պատգամավորներ պատրաստ են ստորագրել [վարչապետի] պաշտոնանկության տակ և սկսել գործընթաց։ Հաջողության հասնելու համար պետք է ուղղորդել դեպի ՔՊ պատգամավորներ, ստիպել, պարտադրել, ստանալ ևս 18 հոգու ստորագրություն, որպեսզի հասնենք պաշտոնանկության գործընթացին։ Քիչ հետո կհրապարակվեն հասցեներ։ Մենք եկել ենք՝ ասենք, որ ձեր կողքին ենք: Այսքան մարդու ներուժը և հնարավորությւոնը պետք է ճիշտ ուղղորդել, եթե ուզում եք գործընթացը հաղթական ավարտ ունենա, պետք է բերման ենթարկել 18 պատգամավորի և ունենալ այդ ստորագրությունը»,- հայտարարեց նա։
Հիշեցնենք, որ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պահանջում են պատգամավորներից վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել։
comment.count (0)