Էրդողանը Հայաստանին հորդորում է հետ կանգնել «սխալ ուղուց», այլապես սպառնում է հետևանքներով
 |azatutyun.am|
00:14 - 15 սեպտեմբերի, 2022

Էրդողանը Հայաստանին հորդորում է հետ կանգնել «սխալ ուղուց», այլապես սպառնում է հետևանքներով |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին հորդորում է հետ կանգնել սխալ ուղուց, այլապես սպառնում է հետևանքներով:

«Մենք անընդունելի ենք համարում Հայաստանի կողմից Ադրբեջանի հաղթանակով ավարտված պատերազմից հետո կնքված համաձայնագրի խախտման հետևանքով ստեղծված իրավիճակը: Ինչպես միշտ, ողջ աշխարհը պետք է իմանա, որ այս իրավիճակում էլ մենք Ադրբեջանի կողքին ենք: Հայաստանը չի կատարում Ղարաբաղյան պատերազմից հետո ստորագրված համաձայնագրի պայմանները և մշտապես ագրեսիվ կեցվածք է դրսևորում:

Անկասկած, նման պահվածքը հայկական կողմի համար հետևանքներ կունենա: Մեր ցանկությունն է, որ Հայաստանը հնարավորինս շուտ հետ կանգնի այս սխալ ճանապարհից, իրագործի համաձայնագրի դրույթները, իր ժամանակն ու էներգիան օգտագործի խաղաղության ամրապնդման ուղղությամբ», - այսօր հայտարարել է Էրդողանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել