Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Սեդա Սաֆարյանը Ազգային ժողովում ունեցած եզրափակիչ ելույթի ժամանակ անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների բացակայությանը․
«Ես այս մարդկանց, մեր ընդդիմադիր գործընկերների հետ տարիներով առնչվել եմ և երևի ամենալավը գիտեմ, թե իրենք որ քրեական գործերով և ինչ են արել, ինչպես են արել, ուր են հասցրել մարդկանց, և քանի որ ես ՍԴ գնում եմ օրենքի գերակայություն ապահովելու համար, ես մի բանի վրա ուզում եմ կանգ առնել։ Մեր ընդդիմադիր ընկերները ամեն տեղ, ամեն ինչից խոսում են, հատկապես իմ մասնագիտական փորձառությունից, քաղաքական կողմնորոշումների հետ կապված մեղադրանքներ են բարդում իմ վրա։ Կարող էին այսօր լինել դահլիճում ու ինձ այդ հարցերն ուղղել, բայց ոչ։ Շատ ավելի հարմար է պատերի տակ բամբասել, պատասխաններ չստանալ, իրավունքը այլաձևել։ Դու իրավունքից խոսես իրենք քաղաքականությունից խոսեն ու քեզ վերագրեն քաղաքական մոտեցումները»։
Սաֆարյանն ասաց՝ այն մարդիկ, ովքեր իր հետ Սահմանադրությունից պետք է խոսեին, դատարանի դահլիճում չէին կարող 1 տարի 8 ամիս Սահմանադրության 3-4 հոդվածի վերլուծությամբ զբաղվել ու առաջ չգնալ․ «Այն մարդիկ, ովքեր անմեղության կանխավարկածի մասին պիտի հարցնեին, չէին կարող իրենց մեդիաներով անձիք, ովքեր դատապարատված չեն, նրանց վերաբերյալ գեղարվեստական ֆիլմեր նկարեն, ու ամեն ինչ անեն, որ դատավորները նրանց դատեն»։
Սաֆարյանն ասաց՝ ընդդիմադիրները փորձել են ՍԴ արժանապատվությունը կապել այսօրվա իրավիճակների հետ, բայց ՍԴ-ին իրենք են վիրավորել տարիներ շարունակ։
ՍԴ դատավորի թեկնածուն նշեց, որ ՍԴ-ն իրականացնում է իրավունքի քաղաքականության կամ դատական քաղաքականություն, լուծում սոցիալական վեճեր և իրավապարտադիր մեկնաբանման ենթարկում գործող օրենսդրությունը․ «ՍԴ-ն ապահովում է իր բացառիկ իրավասությանը վերաապահված այլ հարցերով պետական քաղաքականության իրականացումը։Դատական իշխանությունը խստիվ արգելում է զբաղվել կուսակացական գործունեությամբ, իր գործունեությունը պայմանավորվեոլվ անհատական և խմբային շահերով։ Հետևաբար պետք է տարանջատել քաղաքականությունը որպես պետության գործառույթ և կուսակցական և խմբակային գործունեությունը՝ որպես անձի վարք, որը հակոտնյա է դատավորի կոչմանը»։
Նա ընդգծեց՝ հարցին անդրադառնալը կարևոր է համարում, որովհետև դատավորները հաճախ անհարկի կաշկանդվում են հանրային նշանակությամբ դատական գործերը քննելիս և խուսափում են արտադատարանական հարթակում կարծիք հայտնելուց որևէ էական հարցի վերաբերյալ։ «Պահպանելով դատավորների էթիկայի կանոնները՝ դատական իշխանության ներկայացուցիչները պարտավոր են դրսևորել մասնագիտական սկզբունքայնություն և քաղաքացիական խիզախություն՝ պահպանելով անգամ պաշտոնական սահմանափակումները, նրանք պետք է բարձրացնեն մասնագիտական կարծիքը հասարակությանը հուզող իրավական խնդիրների վերաբերյալ»։
Սաֆարյանն ասաց՝ մասնագիտական գործունեության ընթացքում եկել է մի շարք հիմնարար հետևությունների․ «Չի կարելի հետապնդել արդարությանը, այն զսպանակի նման կարող է սեղմվել, բայց մի օր ընդարձակվել ու շառաչուն ապտակ հասցնել ոչ միայն հետապնդողին, այլ բոլորիս։ Պետությունը ուժեղ է, երբ ուժեղ է, երբ ուժեղ ու իրավատեր է իր քաղաքացին, ուժը առանց իրավունքի մերկ է ու բիրտ, ուժն իրավունքով անկասելի է, հետևապես պետք չէ ընկնել մի ծայրահեղությունից մյուս, ուժն է ծնում իրավունք, թե իրավունքը՝ ուժ։ Իրավունքը բերում է ուժ անհատին, պետությանը, իսկ այդ ուժը կայուն ու երաշխավարոված իրավունք ազգից մինչև ոցիալական խմբեր ու քաղաքացիներ, Սահմանադրությունը խոսք չէ, այն պետութթյան կայուն զարգացման գավականն է»։
Սեդա Սաֆարյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլորին իրեն աջակցելու համար, նաև կառավարությանը ու Նիկոլ Փաշինյանին՝ այդ պաշտոնում նրան նշանակելու համար։
comment.count (0)