Ֆրանսիան խորապես մտահոգված է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին կատարվող իրադարձություններով, որոնք տասնյակ կորուստների են հանգեցրել։ Հայաստանի որոշ տարածքների ուղղությամբ կրակում են, հաղորդվում է քաղաքացիական ենթակառուցվածքներ թիրախավորելու մասին։ Այս մասին ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ ասել Ֆրանսիայի ներկայացուցիչը։
«Էմանուել Մակրոնը խոսել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ․ հիմնական ուղերձներից մեկն այն է, որ մենք կոչ ենք անում Ադրբեջանին պահել իր զինված ուժերը նախնական դիրքերում։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի։ Կողմերը պետք է բանակցեն առկա խնդիրները լուծելու համար»,- հավելել է նա։
comment.count (0)