Մտահոգություն ենք հայտնում ենթակառուցվածներին հասցված վնասների կապակցությամբ. ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչ
 |1lurer.am|
22:30 - 15 սեպտեմբերի, 2022

Մտահոգություն ենք հայտնում ենթակառուցվածներին հասցված վնասների կապակցությամբ. ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչ |1lurer.am|

1lurer.am:  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում ԱՄԷ մշտական ներկայացուցչի տեղակալ Ամիրա Ալ-Հաֆիթիի ելույթը: 

 
«Ողջունում ենք երեկ սահմանված հրադադարը և այն բանակցությունները, որոնք բերեցին դրա հաստատմանը: Մեր խոր մտահոգությունն ենք հայտնում սահմանին տեղի ունեցած բախումների և ենթակառուցվածներին հասցված վնասների կապակցությամբ: Աջակցում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ սեպտեմբերի 13-ի հայտարարությանը և կողմերին կոչ անում ջանքեր գործադրել կայուն խաղաղության հասնելու համար, որը թույլ կտա խուսափել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասներից: Աշխարհի ցանկացած սրացում վտանգ է ներկայացնում գլոբալ խաղաղության համար՝ հաշվի առնելով այն, թե ինչ է տեղի ունենում հիմա աշխարհում. ճգնաժամեր, սով: Պետք է ԱԽ-ն միշտ իր բարձրության վրա մնա՝ ապահովելու անվտանգությունը և կայունությունը, ինչը թույլ կտա խուսափել ճգնաժամերից: 
 
Կողմերին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և կարգավորել հարցերը խաղաղ՝ դիվանագիտական ճանապարհով: 2020 թ. եռակողմ համաձայնությունը տարածաշրջանում կայունության պահպանման հիմքն է:
 
Տարեսկզբին երկրները նշեցին իրենց պատրաստակամության մասին՝ շարժվել առաջ: Հուսադրող էին մնացած հարցերը կարգավորելուն ուղղված երկու կողմերի ջանքերը: Պետք է օգտագործել այդ տեղաշարժը և շարժվել խաղաղության հաստատման ուղղությամբ: Հույս ունենք, որ կողմերը կշարունակեն իրենց ջանքերը կառուցողական միջավայրում: Դա կօգնի հասնել տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը և խուսափել խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգներից: Կողմերին կոչ ենք անում խուսափել բռնություններից և առաջ շարժվել՝ հարգելով ՄԱԿ-ի կանոնադրությունը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել