Սա ՄԱԿ-ի ԱԽ-ում արդեն երկրորդ քննարկումն էր։ Երկու օր առաջ տեղի էր ունեցել ևս մեկ քննարկում, փակ ռեժիմում։ Եվ ահա արդեն երկրորդը մեր պնդմամբ արդեն բաց ռեժիմով, որպեսզի ողջ աշխարհի մարդկությունը կարողանան հետևել տարբեր երկրների մշտական ոչ մշտական անդամ երկրների դիրքորոշումներին։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց ուզում եմ ընդգծել, որ սա որևէ կերպ չպետք է նսեմացնի քննարկման կարևորությունը։ Միջազգային հանրությունը շատ հստակ դիրքվորվել է հարցերի շուրջ։ Երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը տեղի ունեցած դիրքերի անհրաժեշտությունը, օգտագործվել է ագրեսիա եզրույթը, այսինքն՝ շատ հստակ ընկալում կա, որ սա ներխուժում է ՀՀ տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցավծենր, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր, բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են ԼՂ հակամարտության մասին, և ըստ էության չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել մեկ տարի և ավել, որ ԼՂ հիմնախդնիր չկա, ԼՂ չկա, երեկ իր համարժեք ու հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից։
Հարկ է գնահատանքի խոսքեր ասել այն երկրների մասին, ովքեր համարձակորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև, բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, և թերևս նաև գաղտնիք չի, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան։ Թույլ տվեք ավելի չմանրամասնել»,- նշեց Արարատ Միրզոյանը։
comment.count (0)