Ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկատմամբ․ Փաշինյանը խոսեց Հայաստանում «գործակալական ցանցերի» մասին
11:59 - 16 սեպտեմբերի, 2022

Ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկատմամբ․ Փաշինյանը խոսեց Հայաստանում «գործակալական ցանցերի» մասին

Ես տեղյակ եմ, որ մենք ունենք ադրբեջանական ագրեսոր ուժերի կողմից ռազմական բնույթի հանցագործությունների դեպքեր, և այդ հանցագործությունների դեպքերը պետք է մանրամասն փաստագրվեն, և հետագա գործընթացներում ընթացք տրվի միջազգային իրավական գործընթացների շրջանակներում։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի սկզբում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ ես կուզենայի մեկ հանգամանք ընդգծել, որ այս թեմայից դուրս շատ կարևոր է, որ հատկապես ուշադրություն դարձնենք, որ ՀՀ ԶՈՒ գործունեությունը խաթարելու յուրաքանչյուր փորձ պետք է ամենակոշտ մեթոդներով կանխվի՝ անկախ մոտիվացիաներից, անկախ գործող անձանց էմոցիոնալ վիճակից, և ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք, մենք դեպքեր ենք ունեցել 44-օրյա պատերազմում և դրանից հետո, այդ գործերով լավ է, որ ինտենսիվ քննություն է գնում, որևէ անձի որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործունեություն իրականացնել»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը անկախ էմոցիոնալ վիճակից օրենքի գիծը անցնում է, պետք է իրավապահ համակարգի հակազդեցությունը շատ կոնկրետ արագ և ամենակոշտ ձևով զգա․ «Սա պետական անվտանգության հարց է, և մենք չենք պատրաստվում որևէ կոմպրոմիսի գնալ»։

«Մեզ համար շատ կարևոր է տեղեկատվական անվտանգության ապահովումը, և մենք տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծել երկրի ազգային անվտանգության նկատմամբ։ Ժողովորդավարությունը՝ ժողովրդավարություն, բայց այլասերվածներին պետք է թույլ չտալ այլասերվածություն մտցնել, և մենք ակնկալում ենք, որ մեր իրավապահ համակարգը, ԱԱԾ-ն շատ կոնկրետ մեթոդներ ձեռնարկի՝ հայտնաբերելով այդ թվում՝ համագործակցող անձանց, քանի որ դա գործակալական ցանց է ՀՀ-ում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ ԱԱԾ-ն վերջին շրջանում շատ մեծ հաջողություններ ունի գործակալական ցանցեր բացահայտելու առումով․ «Բայց կարծում ենք, որ գործակալական ցանցերի հետ մեր պրոբլեմները չենք կարգավորել և այդ ուղղությամբ պետք է շարունակենք հետևողական աշխատանք իրականացնել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել