Իրանի նախագահն անընդունելի է համարել Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների ցանկացած հնարավոր փոփոխություն

 |armenpress.am|
15:40 - 16 սեպտեմբերի, 2022

Իրանի նախագահն անընդունելի է համարել Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների ցանկացած հնարավոր փոփոխություն |armenpress.am|

armenpress.am: Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Հայաստանի և Ադրբեջանի ճանաչված սահմանների որևէ փոփոխություն։ Այս մասին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ էբրահիմ Ռայիսին, հայտնում են Իրանի նախագահի աշխատակազմից։ 

«Կովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Մենք մշտապես շեշտել ենք, որ անհրաժեշտ է հարգել երկրների տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը և մերժել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն։ Կողմերը պետք է լուծեն տարաձայնությունները երկխոսության միջոցով և խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա»,- նշել է նախագահ Ռայիսին։

Նա հայտարարել է, որ Իրանը, պաշտպանելով իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ հայտնում է իր պատրաստակամությունը՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին լուծելու իրենց տարաձայնությունները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել