ԱԱԾ-ն բողոքարկել է ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարաձգելու վերաբերյալ որոշումը |armenpress.am|
12:27 - 26 ապրիլի, 2019

ԱԱԾ-ն բողոքարկել է ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարաձգելու վերաբերյալ որոշումը |armenpress.am|

armenpress.am: Ազգային անվտանգության ծառայությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չերկարաձգելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:

Այս մասին ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«ԱԱԾ Քննչական դեպարտամենտի քննիչը, ինչպես նաև գործը հսկող դատախազը բողոքարկել են որոշումը և դատարանը նպատակահարմար է գտել ազատ արձակել պարոն Ադյանին: Մենք ներկայումս բողոքարկել ենք վերաքննիչ դատարան ու կսպասենք դատարանի որոշմանը»,- ասաց Վանեցյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել