Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն․ Ալիևը՝ Պուտինին |tert.am|
19:47 - 16 սեպտեմբերի, 2022

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն․ Ալիևը՝ Պուտինին |tert.am|

Սամարղանդում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագար Իլհամ Ալիևի հանդիպումը։

Պուտինը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման առնչությամբ։

«Այսօր բոլորիս շատ մտահոգում է իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական սահմանին, այդ մասին Ձեզ հետ խոսել ենք։ Համակարգված ջանքերը «կարողացան կասեցնել էսկալացիան», սակայն իրավիճակը դեռ շարունակում է լարված մնալ»,-ասել է Պուտինը, նաև տեղեկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած զրույցի մասին։

Ի պատասխան Ալիևը նշել է․ «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել