ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ
20:18 - 16 սեպտեմբերի, 2022

ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ։
 
Մակրոնը ՀՀ վարչապետին հարցրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։ Նա վերահաստատել է իր հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և անվտանգությանը և իր ցավակցությունները հայտնել վերջին օրերի ռազմական գործողությունների արդյունքում ունեցած զոհերի համար։
 
Ֆրանսիայի ղեկավարը կրկին կոչ է անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը։
Ֆրանսիայի նախագահը հիշեցրել է, որ վճռական է տրամադրված հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և բանակցությունների շարունակման հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել