Սամարղանդում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները |armenpress.am|
20:23 - 16 սեպտեմբերի, 2022

Սամարղանդում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները |armenpress.am|

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում հանդիպել են Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին և Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը տեղի է ունենում  «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) պետությունների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում։

Էրդողանը գագաթնաժողովին հյուրի կարգավիճակով մասնակցում է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել