Ըստ մի քանի աղբյուրների՝ Իրանը զինծառայողների և սպառազինություն է ուղարկում հայ-ադրբեջանական սահմանի մոտ
12:30 - 17 սեպտեմբերի, 2022

Ըստ մի քանի աղբյուրների՝ Իրանը զինծառայողների և սպառազինություն է ուղարկում հայ-ադրբեջանական սահմանի մոտ

 «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» տելեգրամյան ալիքը երեկ հայտնել է, որ կորպուսը 50 000 զինծառայող է տեղակայում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ։

Al Arabiya-ն այսօր գրել է, որ Թեհրանը զրահատեխնիկա և սպառազինություններ է ուղարկել իր հյուսիսային սահմաններ։

Իրանահայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն էլ երեկ, պատասխանելով CivilNet-ի լրագրողի հարցին, թե ինչու, ի տարբերություն 2020-ի և 2021-ի, Իրանը զորավարժություններ չի սկսում կամ զորքեր, զինտեխնիկա չի մոտեցնում հայ-ադրբեջանական սահմանին, նշել է․ «Երեկ հայտարարություն էր հնչել Ադրբեջանի և տարածաշրջանի հարցերի շուրջ ուղղակի Հեղափոխության պահապանների կորպուսի կողմից, և վերջին լուրերն այն են, որ արդեն տեղաշարժ կա զինամթերքի, սպառազինությունների դեպի սահման»։

Լրագրողի ճշտող հարցին՝ հաստատվա՞ծ, պատգամավորը պատասխանել է՝ այո։

 

Գլխավոր լուսանկարը՝ Al Arabiya-ից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել