ՀԱՊԿ առաքելության խումբն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի սահման |factor.am|
19:29 - 17 սեպտեմբերի, 2022

ՀԱՊԿ առաքելության խումբն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի սահման |factor.am|

factor.am: Հայաստանում ՀԱՊԿ առաքելության խումբը՝ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, դիտարկում է անցկացրել Ադրբեջանի հետ սահմանի մի քանի հատվածներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հայ զինվորականները ցուցադրել են հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի տարածքում գնդակոծության հետևանքները։ Առաքելությունը նաև այցելել է Սյունիքի մարզի Գորիս քաղաք և Ակներ գյուղ, որտեղ հրետանային արկը հարվածելու հետևանքով վնասվել է բնակելի տունը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ մոնիտորինգային առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել