Նենսի Փելոսին Հայաստանում է, Ալեն Սիմոնյանն առանձնազրույց է ունեցել նրա հետ
19:38 - 17 սեպտեմբերի, 2022

Նենսի Փելոսին Հայաստանում է, Ալեն Սիմոնյանն առանձնազրույց է ունեցել նրա հետ

Պաշտոնական այցով Երևան է ժամանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել և առանձնազրույց է ունեցել Նենսի Փելոսիի հետ: 

ԱԺ-ից հիշեցնում են, որ Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, ընդլայնված կազմով հանդիպում Ազգային ժողովում: Հյուրերի օրակարգում է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը:

Նախատեսվում է հանդիպում լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել