ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը․ Նենսի Փելոսի
13:48 - 18 սեպտեմբերի, 2022

ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը․ Նենսի Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ անօրինական և մահաբեր հարձակումը։ Սեպտեմբերի 18-ին՝ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Ստորև ներկայացնում ենք խոսնակի ելույթը․

«Ինձ համար պատիվ է այստեղ լինել։ Այսօր ես Հայաստանում եմ, առաջին խոսնակը Ներկայացուցիչների պալատի, որ այցելում է ՀՀ։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը։ Շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, վերահաստատեցինք մեր հանձնառությունները, ԱՄՆ կոնգրեսի հանձնառությունը անվտանգային, տնտեսական ժողովրդավրական հարցերում՝ Հայաստանում եւ տարածաշրջանում աշխատելու ուղղությամբ։


Մեր հանդիպումները մշտապես թիրախավորում են անվտանգության հարցերը։ Եւ այս այցերից առաջ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում։ Երբ մենք դուրս ենք գալիս մեր տներից, խոսքն առաջին հերթին մեր անվտանգության մասին է, երկկողմ անվտանգության, տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության մասին։
Հայաստանը մեզ համար կարեւոր նշանակություն ունի։ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ մենք խստորեն դատապարտում ենք Կոնգրեսի անունից։ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ հստակ եւ վաղուց նշել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։


Մենք շարունակում ենք հետեւել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ եւ տեւական լուծում լինի ԼՂ հակամարտությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել