Մենք հասկանում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ անվտանգության ձեւավորման մի մասն է։ Դրա հետ կապված որեւէ բան չենք ասում։ Այն, ինչ մենք ասում ենք, այն է, որ ԱՄՆ-ն խիստ մտահոգված է Հայաստանի անվտանգության համար, մենք ուզում ենք անել այն ամենը, ինչ կարող ենք, լինել ավելի աջակցող Հայաստանի անվտանգության համար՝ առանց հղվելու ՌԴ-ին հետ կամ ռուսական պայմանավորվածությանը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնն՝ այն հարցին, թե արդյոք ԱՄՆ ակնկալո՞ւմ է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից:
Իր հերթին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին շեշտեց, որ Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարությունն արժեք է ԱՄՆ-ի համար։
«Թավշյա հեղափոխությունը Հայաստանում ողջունվել է աշխարհի կողմից, եւ դա մի բան է, որը ամրապնդվել է վերջին ընտրությունների ժամանակ, որը ազատ եւ արդար էր, եւ ճանաչվել է որպես այդպիսին։ Ուստի, դարձյալ լավ օրինակ է ժողովրդավարության անցման համար, եւ մենք աջակցում ենք դա։ Ինչպես պարոն Փալոնն ասաց, Հայաստանի գործն է այլ կազմակերպությունների հետ հարաբերությունները, բայց իմ տեսանկյունից, եւ մե՛ր տեսանկյունից, Հայաստանի տարածքային անվտանգությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարությունն արժեք է մեզ համար Ամերիկայում, եւ մեր փոխհարաբերություններում այլ երկրների հետ մենք պետք է օգտագործենք մեր ազդեցությունը, մեր լծակները՝ ցույց տալով, որ ՀՀ ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունն առաջնահերթություն են։ Խոսում ենք մեր կողմից, ոչ թե ասում ենք Հայաստանին, թե ինչ պետք է անի։ Հետաքրքիր է, որ նրանք հիասթափված էին, որ այդ հարաբերությունից նրանք փաստահավաքներ ստացան և ոչ թե պաշտպանություն, կտեսնենք՝ հետո ինչ կլինի,- հավելեց խոսնակը։
comment.count (0)