tert.am: Մոլդովայում ցուցարարները սկսել են վրաններ տեղադրել Մոլդովայի խորհրդարանի դիմաց՝ պահանջելով լուծարել կառավարությունը և օրենսդիր մարմնի ներկայիս կազմը, դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
«Մենք մնալու ենք այստեղ՝ «փոփոխությունների քաղաքում», մինչև մեր պահանջները կատարվեն, այս կառավարությունը պետք է հրաժարական տա, խորհրդարանն այլևս չի ներկայացնում իր ընտրողներին, դա տեղի կունենա, երբ մենք 100 հազար հոգի լինենք, հետո իրենք կփախնեն»,- տեսաուղերձում ասել է «Շոր» կուսակցության առաջնորդ Իլան Շորը, որն այժմ գտնվում է Իսրայելում։
Նա կոչ է արել ցուցարարներին պահանջել նախագահ Մայա Սանդուի, վարչապետ Նատալյա Գավրիլիցայի և իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության հրաժարականը՝ խոստանալով մոտ ապագայում ապացույցներ ներկայացնել կոռուպցիայի մեջ նրանց մասնակցության մասին։
Շարունակությունը՝ tert.am-ում
comment.count (0)