Պուտինը ողջույնի խոսք է հղել հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին
11:52 - 19 սեպտեմբերի, 2022

Պուտինը ողջույնի խոսք է հղել հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին.

«Ողջունում եմ ձեզ հերթական՝ Իններորդ ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի բացման կապակցությամբ։

Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական   հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանն ու Հայաստանը ամենատարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել, իսկ երկկողմ հարաբերությունները հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի։

Միջտարածաշրջանային համագործակցությունն ավանդաբար եղել է ռուս-հայկական հարաբերությունների կարևոր բաղադրիչը։ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները և Հայաստանի մարզերը ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում՝ հաջողությամբ իրականացնելով համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ։
Ձեր ֆորումի օրակարգը, ինչպես միշտ, շատ հարուստ է։

Պետական իշխանության մարմինների, բիզնեսի, ակադեմիական և փորձագիտական շրջանակների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է մտքեր փոխանակեն արդիական, էական հարցերի շուրջ, նախանշեն համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։
Վստահ եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն և կծառայեն ռուս-հայկական գործընկերության հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը։

Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ և ամենայն բարիք»,- ասված է Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել