Թբիլիսիում ոստիկանությունը թույլ չի տվել երթ իրականացնել դեպի Ադրբեջանի դեսպանություն
13:03 - 19 սեպտեմբերի, 2022

Թբիլիսիում ոստիկանությունը թույլ չի տվել երթ իրականացնել դեպի Ադրբեջանի դեսպանություն

Թբիլիսիում սեպտեմբերի 18-ին ոստիկանությունը խոչընդոտել է հայերին բողոքի ակցիա իրականացնել, հաղորդում է «Վրաստանի հայ համայնք»-ը:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «

Օրեր առաջ սոցցանցերում տարածվեց մի նախաձեռնություն, որը կոչ էր անում հայերին միանալ հանուն Հայաստանի և բարձրացնել բողոքի ձայնը, որին իր բացահայտ աջակցությունը ցուցաբերեց մեր կազմակերպությունը, որի անդամները սադրանքներից խուսափելու նպատակով, որոշեցին ուղեկցել այդ երթը, այն սկսվեց Ավլաբարի մետրոյի հարակից տարածքից, և պետք է ավարտվեր Ադրբեջանի դեսպանության առջև։ Երթին մասնակցում էր բավականին անհամեմատ մեծ թվով ոստիկաններ, որոնք Մետեխիի կամրջին կազմել էին «կենդանի պատ»։
Ոստիկանության հետ երկար վիճելուց հետո, երբ պարզ դարձավ, որ ոստիկանությունը հրաման ստացած ունի երթի մասնակիցներին չթողնել շարունակել երթը դեպի Ադրբեջանի դեսպանություն, ՀԿ «Վրաստանի Հայ Համայնքի» նախագահ` Արթուր Միրզոյանը սադրանքներից խուսափելու նպատակով փորձեց երթի մասնակիցներին կազմակերպի և շարունակի երթը դեպի Վրաստանի Արտաքին Գործերի Նախարարության շենքը (ինչը նաև նկարահանված է և պարզ լսվում է)։ Սակայն իրեն այդ հնարավորությունը չտրվեց, որովհետև ձերբակալվեց ևս մեկ երթին մասնակից քաղաքացու հետ միասին։
 
Արթուր Միրզոյանի անօրինական ձևով ձերբակալությունը աղմուկ բարձրացրեց կազմակերպության անդամների միջև, որոնք փորձեցին կասեցնել այդ անօրինական քայլը, և այդ ժամանակ ձերբակալվեցին կազմակերպության ևս` 4 անդամ։ Սակայն այդ ամենը չկոտրեց երթի մասնակիցների ոգին, և ազատության մեջ մնացած կազմակերպության մյուս անդամները` մի խմբով շարունակեցին երթը հայրենասիրական երգերով դեպի Վրաստանի խորհրդարանի շենքը, Ալիևին, Ադրբեջանին և Թուրքիային դատապարտելու կոչերով։
 
Խորհրդարանի շենքի դիմաց խոսքով ելույթ ունեցան երիտասարդները, նույնիսկ ելույթ ունեցավ Ուկրաինայի քաղաքացին, որը աջակցեց Հայաստանին և Ուկրաինային։
 
Ցույցը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև մասնակիցները չիմացան ձերբակալված իրենց 5 անդամի ազատության լուրը։
 
Ապագա զարգացումների մասին Վրաստանի Հայ Համայնքը տեղյակ կպահի հանրությանը։
Ստորև ներկայացնում ենք այսօրվա միջոցառման նկարները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել