Բայդենը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին
 |1lurer.am|
13:13 - 19 սեպտեմբերի, 2022

Բայդենը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS-ի հետ հարցազրույցում ասել է, թե COVID-19 համավարակն ավարտվել է։

«Համավարակն ավարտվել է։ Մենք դեռևս ունենք COVID-ի հետ կապված խնդիր և աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է պետության ղեկավարը։

Կորոնավիրուսի համավարակի ավարտի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն անակնկալ էր Սպիտակ տան աշխատակիցների համար։ Այդ մասին գրում է Politico-ն։

Հրապարակման աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ առաջնորդի այս հայտարարությունը նախապես ծրագրված չի եղել և Սպիտակ տան առողջապահության ոլորտում պատասխանատու մի շարք պաշտոնյաների համար շատ անսպասելի էր:

Բայդենը բացատրել է, որ իր կարծիքը պայմանավորված է նրանով, որ ոչ ոք դիմակ չի կրում, և «բոլորը կարծես թե լավ վիճակում են»։

ԱՄՆ նախագահը երկու ամիս առաջ հիվանդացել էր կորոնավիրուսով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել