DigiTec 2022-ը հետաձգվել է
13:16 - 19 սեպտեմբերի, 2022

DigiTec 2022-ը հետաձգվել է

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ DigiTec 2022-ը հետաձգվել է․

«Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրանով պայմանավորված առանձնահատկությունները, առաջիկա օրերին իրավիճակի կայունացման անկանխատեսելիությունը, ինչպես նաև մեր անդամներից և մասնակիցներից ստացված արձագանքները՝ ԱՏՁՄ-ն ստիպված է եղել որոշում ընդունել հետաձգելու ԴիջիԹեք վեհաժողովի և ցուցահանդեսի անցկացումը։

Բոլոր պայմանագրերն ու ծրագրերը մնում են ուժի մեջ՝ նոր ժամկետում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք միջոցառումից առնվազն 4 շաբաթ առաջ։

Գիտակցում ենք ստեղծված անհարմարությունը հատկապես մասնակից կազմակերպությունների համար, սակայն համոզված ենք, որ բոլորը կիսում են մեր մտահոգությունն ու այն համարում հիմնավորված։

Առանձնահատուկ կերպով ուզում ենք նշել, որ մեր երկրի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարման ճանապարհը ուժեղ արդյունաբերություն ունենալն է, ինչին էլ 2005 թ.-ից ի վեր ծառայում է ԴիջիԹեք ցուցահանդեսը։ Ուստի հաստատակամ ենք այն պարտադիր անցկացնելու որոշման մեջ՝ իրավիճակի կայունացումից և համապատասխան միջավայրի վերականգնումից անմիջապես հետո»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել