Ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև Հայաստանի Հանրապետությունը ունի և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիր, որը մերօրյա գլխավոր մարտահրավերն է։ Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան 44-օրյա պատերազմը։ Եվ այդ վտանգի կանխումը կամ կառավարումը պետք է տեղի ունենա և՛ անվտանգային, և՛ քաղաքական գործիքակազմերով։ Այս մասին այսօր իր ելույթում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Արայիկ Հարությունյանը վշտակցություն հայտնեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է միասնականության, անկեղծ երկխոսության ու ողջախոհության հիման վրա։ Անկախ այն բանից, թե ինչ գործիքակազմով հնարավոր կլինի կանխել աղետը, միևնույն է, նշածս համախմբումը պետք է տեղի ունենա, որպեսզի կարողանանք պատվով թոթափել այս ծանր ու վճռական մարտահրավերը։ Իշխանությունները, այո՛, միշտ էլ առաջնահերթ պատասխանատու են իրավիճակի համար, սակայն այսօր բոլորիս վրա ծանր պատասխանատվություն կա ընկած, քանի որ կանգնած ենք պետականությանը սպառնացող վտանգների առաջ, որի պատճառներից է նաև ներքին անհամերաշխությունը»,- նշեց ԱՀ նախագահը։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ միջազգային գործընկերներն ու միջազգային հանրությունը կարող են միայն լրացուցիչ գործիքակազմեր ապահովել՝ իրենց սեփական շահերին համապատասխան․ «Մեր սեփական խնդիրների լուծումը մեծապես հենց մեզանից է կախված»։
Հարությունյանը խոսեց նաև անվտանգության երկարատև երաշխիքներից։
«Ցավոք, այս խիստ փխրուն աշխարհակարգի ու տարածաշրջանային ցնցումների պայմաններում ոչ ոք դեռ չի կարող մեզ տալ անվտանգային երկարատև երաշխիքներ։ Ռուսաստանի զբաղվածությամբ ու ուշադրության շեղմամբ պայմանավորված՝ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը։ Մյուս կողմից՝ արտաքին բոլոր թշնամական ուժերը հետևողականորեն ձեռնարկում են ռազմական ու տեղեկատվական բնույթի սադրանքներ՝ ռուս խաղաղապահների դերակատարությունը նսեմացնելու, արցախցիների մոտ Ռուսաստանի հանդեպ անվստահություն ձևավորելու համար։ Վստահ եմ, որ արցախցին չի տրվում նման սադրանքների, որի վառ օրինակը Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքն է»,- նշեց ԱՀ նախագահը։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ չնայած աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ու առկա մարտահրավերներին՝ ՌԴ-ը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, «թեև այն փխրուն և հարաբերական կայուն է»։
«Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել նրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից։ Նշված մարտահրավերներով պայմանավորված՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայել ու չենք խնայելու մեր պաշտպանության սեփական համակարգը մեր հնարավորությունների սահմաններում արդիականացնելու և եր առջև կանգնած մարտահրավերներին համապատասխանեցնելու ուղղությամբ»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով՝ իրենց ցանկանում են խաղաղություն ու կայունություն ողջ տարածաշրջանում, սակայն հաշվի առնելով թուրք-ադրբեջանական սպառնալիքները՝ իրավունք ունեն և պարտավոր են մտածել նաև ինքնապաշտպանական կարողությունների ու հնարավորությունների մասին։
«Քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ ևս մեծ անելիքներ կան։ Թեև վերջին երկու տարվա ընթացքում զգալի ջանքեր ու ռեսուրսներ են ներդրվել քաղաքացական պաշտպանության հիմնականում այնպիսի ուղղություններով, որոնք քիչ նկատելի են լայն հասարակության համար, այնուհանդերձ այն կրել է շարունակական բնույթ, և առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ներքին անվտանգության այդ բաղադրիչին»,- հավելեց նախագահը։
comment.count (0)