Արման Թաթոյանը հայտարարեց ակտիվ հանրային գործունեություն սկսելու մասին |aysor.am|
11:39 - 20 սեպտեմբերի, 2022

Արման Թաթոյանը հայտարարեց ակտիվ հանրային գործունեություն սկսելու մասին |aysor.am|

aysor.am: Նախաձեռնում եմ ակտիվ հանրային գործունեություն, մենք ստեղծել ենք նոր կազմակերպություն, որը կոչվում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Այդ հիմնադրամն արդեն ունի հռչակված նպատակներ», - ասաց Թաթոյանը՝ թվարկելով, թե դրանցից են ՀՀ-ում ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդումը, մարդու իրավունքների և սոցիալական արդարության, ազգային անվտանգության ապահովումը, գիտակրթական և հետազոտական գործունեությունը և այլն։

«Այդ հիմնադրամը չունի կոնկրետ օլիգարխի և մեծահարուստի ֆինանսավորում։ Այն հիմնված է սփյուռքի մեր հայրենակիցների, անհատների ֆինանսավորման վրա», - տեղեկացրեց Թաթոյանը։

Արման Թաթոյանը հայտարարեց նաև, թե հիմնադրամում բոլոր աշխատակիցները ՄԻՊ աշխատակազմի նախկին աշխատակիցներն են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել