Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը շնորհավորել է ՄԻԵԴ-ի նորընտիր նախագահին
18:06 - 20 սեպտեմբերի, 2022

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը շնորհավորել է ՄԻԵԴ-ի նորընտիր նախագահին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է
հղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Սայոֆրա
Օ՛Լիրիին, որն այս պաշտոնում ընտրվել էր սեպտեմբերի 19-ին: Շնորհավորական
ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի
նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ:

Վերահաստատում եմ մեր հանձնառությունը՝ շարունակելու Մարդու իրավունքների
եվրոպական դատարանի հետ գործակցությունն իրավունքի գերակայության,
ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների
պաշտպանության ասպարեզում: Վստահ եմ, որ մեր փոխգործակցության ամրապնդումը
կարող է մեծապես նպաստել նաև Հայաստանում արդարադատության որակի
բարձրացմանը, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը և Եվրոպական
կոնվենցիայի ոգուն ու չափանիշներին համահունչ՝ մարդու հիմնարար
իրավունքների երաշխավորման ապահովմանը»:

Սայոֆրա Օ՛Լիրին 2015 թվականի հուլիսի 2-ից Մարդու իրավունքների եվրոպական
դատարանի դատավոր է Իռլանդիայի Հանրապետության անունից: 2020-2022
թվականներին դատավոր Օ՛Լիրին եղել է ՄԻԵԴ սեկցիայի նախագահ և ՄԻԵԴ
փոխնախագահ: Դատավոր Օ՛Լիրին կստանձնի Մարդու իրավունքների եվրոպական
դատարանի նախագահի պաշտոնը ս.թ. նոյեմբերի 1-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել