ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է Ռուսաստանի դեմ միջուկային սպառնալիքի մաին։
Rbc.ru-ից տեղեկանում ենք, որ այսօրվա իր ելույթում Պուտինը նշել է․ «ՆԱՏՕ-ն հետախուզություն է անցկացնում Ռուսաստանի ողջ տարածքում։ Բացահայտ ասում են, որ Ռուսաստանին պետք է հաղթել մարտի դաշտում։ Գործի է դրվել նաև միջուկային շանտաժը։ Նման հայտարարություններ թույլ տվողներին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկիրն էլ ունի նման միջոցներ։
Մենք օգտագործում ենք բոլոր միջոցները մեր ժողովրդին պաշտպանելու համար. Դա բլեֆ չէ: Մեր անկախությունն ու ազատությունը կապահովվեն բոլոր հասանելի միջոցներով։ Նրանք, ովքեր փորձում են միջուկային զենքով շանտաժի ենթարկել Ռուսաստանին, պետք է տեղյակ լինեն, որ քամիների վարդը կարող է շրջվել իրենց ուղղությամբ»։
comment.count (0)