ՌԴ մի շարք քաղաքներում մոբիլիզացիայի դեմ ցույցեր են սկսվել․ կան ձերբակալվածներ
 |factor.am|
18:36 - 21 սեպտեմբերի, 2022

ՌԴ մի շարք քաղաքներում մոբիլիզացիայի դեմ ցույցեր են սկսվել․ կան ձերբակալվածներ |factor.am|

factor.am: Ռուսաստանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել մոբիլիզացիայի դեմ։ Ավելի վաղ նման ակցիաների կոչ էր արել «Վեսնա» երիտասարդական շարժումը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ ցուցարարներին ցրելու հաղորդումներ են ստացվում Իրկուտսկից, Ուլան-Ուդեից և Խաբարովսկից։ Wall Street Journal-ի թղթակից Մեթյու Լաքսմորը հայտնում է, որ ակցիաները դեռևս բազմամարդ չեն։

Իրկուտսկի կենտրոնական հրապարակ է դուրս եկել շուրջ 60 մարդ, կան ձերբակալվածներ։ Տոմսկում նույնպես մի քանի մարդ է ձերբակալվել։ Շատերը դուրս են  եկել «Ո՛չ մոբիլիզացիային» պաստառներով։

Կանայք պահանջում են ձեռք չտալ իրենց ամուսիններին, որդիներին, եղբայրներին։ Նովոսիբիրսկում ակցիան ցրելու համար դուրս է եկել ՕՄՕՆ-ը։

«ОВД-Инфо»-ի տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանում տարբեր հակապատերազմական ակցիաների ժամանակ ձերբակալվել է շուրջ 16․500 մարդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել