Ռուսաստանի նախագահը բացահայտ սպառնում է միջուկային պատերազմով. Բայդեն |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահը բացահայտ սպառնում է միջուկային պատերազմով, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում։ Սպիտակ տան ղեկավարը կրկին ընդգծել է, որ այսօր աշխարհում դաժան մի պատերազմ է ընթանում՝ ընդամենը մեկ մարդու որոշմամբ։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը ներխուժել է հարևան երկրի տարածք, փորձել ինքնիշխան պետությունը ջնջել աշխարհի երեսից։ Ռուսաստանն անամոթաբար ոտնահարել է ՄԱԿ-ի հիմնարար կանոնները», – ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը նաև մեղադրել է Պուտինին «միջուկային զենքի գործադրման անպատասխանատու սպառնալիքների համար», միաժամանակ պնդել, որ «որևէ երկիր չի կարող հավակնել հաղթանակի միջուկային պատերազմի դեպքում»։

Երեկ, հայտարարելով մասնակի մոբիլիզացիա, Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ պատրաստ է մինչև վերջ գնալ՝ «Ռուսաստանի շահերը պաշտպանելու համար», հիշեցնելով, որ Դաշնությունն էլ միջուկային զինանոց ունի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով