Իրանը չի հանդուրժի սահմանային փոփոխություններ տարածաշրջանում. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
11:53 - 22 սեպտեմբերի, 2022

Իրանը չի հանդուրժի սահմանային փոփոխություններ տարածաշրջանում. Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերին Երևանին ու Բաքվին խորհուրդ է տվել լուծել վեճերը խաղաղ ճանապարհով և երկխոսությամբ։ Այս մասին գրում է իրանական Mehr-ը։

Նա ընդգծել է, որ Իրանը չի հանդուրժի սահմանային փոփոխություններ տարածաշրջանում։

Գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաղերին հինգշաբթի օրը Սրբազան պաշտպանության շաբաթվա զորահանդեսում ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է ցանկացած պատերազմի և լուռ չի մնա դրան առերեսվելիս։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել